Twitter.com-ը յուրացրել է ավտոմատ թարգմանությունը
Twitter միկրոբլոգի ծառայության վեբ-տարբերակը «սովորել» է ավտոմատ կերպով թարգմանել հաղորդագրությունները, դրա համար օգտագործելով` Bing որոնման տեխնոլոգիան, որը պատկանում է Microsoft ընկերությանը: Նորարարությունը, սակայն, դեռևս հասանելի չէ բոլոր օգտվողների համար:
Ամենայն հավանականությամբ, ընկերությունը դեռևս փորձարկում է նոր հնարավորությունը, քանի որ պաշտոնական հայտարարություն այս ծառայության մասին դեռևս չի արվել:
Նշենք, որ մեկ շաբաթ առաջ թվիթների ավտոմատ թարգմանությունը Bing-ի միջոցով իրականացվել է Twitter-ի Windows Phone-ի համար նախատեսված պաշտոնական հավելվածում:
Իհարկե, ավտոմատ թարմանությունը կատարյալ չէ, սակայն, դրա միջոցով քիչ, թե շատ հնարավոր է հասկանալ գրված հաղորդագրությունները: Այս մասին գրում է «Վեստին»: