Կառավարությունում չեն մեկնաբանում Կիպրոսի դատախազի հայտարարությունը

Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսին «Ազատություն» ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին՝ հնարավո՞ր է արդյոք որևէ մեկին օֆշորային ընկերության բաժնետեր գրանցել առանց տվյալ անձի թույլտվության, ասել էր. «Ոչ: Բայց ես չեմ ուզում մտնել մանրամասների մեջ մինչև չնայեմ գործի ողջ պատմությունը, փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ են այդ իրադարձությունները հետաքննելու համար»: Հարցին՝ «այսինքն հնարավոր չէ՞ գրանցել առանց իր թույլտվության», Կլերիդեսը պատասխանեց. «Անհնար է, եթե, իհարկե, նա չի գործել իր լիազորված անձի կամ նմանատիպ մի այլ ձևով»:

ԳԱԼԱ-ն պատճառների և Կիպրոսի գլխավոր դատախազի հայտարարության վերաբերյալ փորձել է պարզաբանում ստանալ Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանից: Վերջինս, պատասխանելով կայքի հեռախոսազանգին՝ չի ցանկացել լսել անգամ հարցը. միայն նշել է, թե շատ զբաղված է, և որ իրեն զանգահարեն ավելի ուշ: Սակայն այլևս կայքին չի հաջողվել կապ հաստատել վարչապետի մամլո խոսնակի հետ:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս