«Կասսիոպեա Սեքյուրիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենը 2008-2009թթ. զբաղվել է անվտանգության ծառայությունների մատուցմամբ
ՀՀ ԿԱ ՊԵԿ Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչությունում հաշվառված «Կասսիոպեա Սեքյուրիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրեն Ավետիս Աբգարյանը 2008-2009թթ. զբաղվել է անվտանգության ծառայությունների մատուցմամբ:
Ըստ «Փաստինֆոյի»՝ նրան առաջադրված մեղադրանքի համաձայն, ծառայությունների մատուցման վերաբերյալ նա ՀՀ ԿԱ ՊԵԿ Մալաթիա-Սեբաստիայի հարկային տեսչություն է ներկայացրել օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններն ու հաշվարկները, դրանցով առաջացրել է 5.684.511 դրամի հարկային պարտավորություններ` այդ թվում՝ 3.611.373 դրամի ապառքի գումար: Սակայն կանխամտածված ստեղծել է անվճարունակության հատկանիշներ` ունենալով ամբողջությամբ հարկային պարտավորությունները կատարելու հնարավորություն, սեփական շահերից ելնելով, չի կատարել պարտատիրոջ` պետության հանդեպ առաջացրած հարկային պարտավորությունները, և տվյալ գումարն առանց համապատասխան հաշվապահական փաստաթղթային ձևակերպումների տնօրինել է իր հայեցողությամբ` պետությանը պատճառելով խոշոր չափերի վնաս:
Ավետիս Աբգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածով՝ Կանխամտածված սնանկություն:
Գործն ընդունվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատարանի դատավոր Արտակ Զախարյանի վարույթ: