Ափսոս էր «iPAD»-ը. մամուլ
««Ժողովուրդի» տեղեկություններով՝ հունիսի 30-ին ձախ աչքի վնասվածքով «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն է տեղափոխվել 50-ամյա Արթուր Գրիգորյանը»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում.
«Պարզվում է՝ նախորդ օրը՝ հունիսի 29-ին ժամը 11:00-ին, Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում գործող «Մամա միա» սրճարանի հետնամասում Սարի թաղի բնակիչ 24-ամյա Գևորգն է «iPad»-ով հարվածել Արթուր Գրիգորյանին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: