Բաժիններ՝

Վահագն Գրիգորյանը կուսակցություն է ստեղծում. մամուլ

««Առավոտի» ունեցած տեղեկություններով՝ ԱԺ նախկին պատգամավոր, «Հայնավթամթերքի» նախկին ղեկավար Վահագն Գրիգորյանը մտադրություն ունի կուսակցություն ստեղծել»,- գրում է «Առավոտ» օրաթերթը և շարունակում.

«Այս տեղեկություը փորձեցինք ճշտել պրն Գրիգորյանից: Նախատեսել էինք նաև հարցեր նախկինում նրա գլխավորած «1999 թվականի հոկտեմբերի 27-ի» գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաև ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմիննների գորունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ, որի առնչությամբ նա առայժմ չէր ցանկացել պարզաբանումներ ներկայացնել: Սակայն պրն Գրիգորյանն այս անգամ ևս ձեռնպահ մնաց մեկնաբանություններից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս