ԱՄՆ-ի լցակայաններում բենզինի միջին գինը նորից գերազանցել է 4 դոլարը՝ 1 գալոնի դիմաց

ԱՄՆ-ի լցակայաններում բենզինի միջին գինը նորից գերազանցել է 4 դոլարը՝ մեկ գալոնի (3,8 լիտր) դիմաց։

Ինչպես հայտնում է ԱՄՆ–ի ավտոմոբիլային ասոցիացիան, անցած շաբաթվա ընթացքում միջին գինն աճել է 15 ցենտով՝ կազմելով 4,09 դոլար։

Թանկացման հիմնական պատճառը նավթի համաշխարհային գների աճն է՝ Հորմուզի նեղուցի փակման պատճառով։

Փետրվարի վերջին (մինչև Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիայի սկսվելը) ԱՄՆ-ի լցակայաններում բենզինն արժեր միջինում 3 դոլարից փոքր-ինչ պակաս, ապրիլ-մայիս ամիսներին դրա գինն աճեց մինչև 4,5 դոլար։ Կրակի ժամանակավոր դադարեցումից հետո գները կրկին նվազեցին։

Բենզինն ամենաթանկն արժե Կալիֆոռնիայում (5,57 դոլար) և Հավայան կղզիներում (5,42 դոլար), իսկ ամենամատչելին՝ Ինդիանա նահանգում (3,53 դոլար)։

ԱՄՆ–ի կողմից Իրանին հասցվող հարվածների վերսկսումից հետո նավթի համաշխարհային գները 72 դոլարից հասել են գրեթե 100 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031