Բաժիններ՝

Մալայզիան կարող է թուրքական արտադրության հականավային հրթիռներ գնել

Նորվեգիան վերջին պահին չեղարկել է Մալայզիային «NSM» հականավային հրթիռների վաճառքի պայմանագիրը՝ հայտարարելով, որ նման տեխնոլոգիաները տրամադրվելու են միայն ՆԱՏՕ-ի անդամներին և մոտ դաշնակիցներին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Օսլոյի այս քայլը խիստ քննադատության է արժանացել Մալայզիայի պաշտպանության նախարարության կողմից։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ստեղծված իրավիճակում Մալայզիան կարող է դիմել Անկարայի օգնությանը:

Մալայզիան նախ դիմել էր Վաշինգտոնին, սակայն տարածաշրջանային հակամարտությունների և սպառազինության պաշարների նվազման պատճառով ԱՄՆ-ի կարողությունը՝ արագ մատակարարումներ իրականացնելու, հարցականի տակ է:

Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ թուրքական արտադրության «ATMACA» հականավային հրթիռը կարող է լավագույն լուծումը դառնալ Մալայզիայի համար: Նշվում է, որ թուրքական հրթիռն իր հեռահարությամբ չի զիջում նորվեգական մոդելին, իսկ որոշակի արդիականացումներից և նոր նշանառության համակարգերի ինտեգրումից հետո այն կարող է լիովին բավարարել Մալայզիայի ռազմածովային ուժերի կարիքները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031