Աղվան Հովսեփյանն ընդունել է ՀՀ դատախազության 95-ամյա հոբելյանի կապակցությամբ ՀՀ ժամանած պատվիրակությունների ղեկավարներին (ցանկ)
ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և դատախազության կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների եւ միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին։
ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան են ժամանել մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի, Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի եւ Բելառուսի դատախազությունների պատվիրակությունները՝ գլխավոր դատախազների տեղակալների ղեկավարությամբ, ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի եւ Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակությունները:
Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատվիրակությունների ղեկավարներին պարգեւատրել է դատախազության 95-ամյա հուշամեդալով, իսկ պատվիրակությունների որոշ ներկայացուցիչների նաեւ՝ ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչումով։
Մինչ այդ, Հայաստանի ու Մոլդովայի գլխավոր դատախազները ստորագրեցին երկու երկրների դատախազությունների միջեւ համագործակցության ծրագիր՝ ի լրումն՝ 2012 թվականի հունվարի 29-ին ստորագրված հուշագրի, իսկ Հայաստանի եւ Կիպրոսի գլխավոր դատախազները՝ համագործակցության հուշագիր։
Հուլիսի 1-ին տեղի կունենա նաեւ հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության կազմավորման 95-ամյակին։
Կից ներկայացնում ենք պատվիրակությունների ցանկը`
Ռուսաստանի Դաշնության դատախազության պատվիրակություն` ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ
Ուկրաինայի դատախազության պատվիրակություն` Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի գլխավորությամբ
Ղազախստանի Հանրապետության դատախազության պատվիրակություն` Ղազախստանի գլխավոր դատախազ Ասհատ Դաուլբաևի գլխավորությամբ
Վրաստանի Հանրապետության դատախազության պատվիրակություն` Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կաբիլաշվիլու գլխավորությամբ
Չեխիայի Հանրապետության դատախազության պատվիրակություն՝ Չեխիայի գլխավոր դատախազ Պավել Զեմանի գլխավորությամբ
Կիպրոս դատախազության պատվիրակություն՝ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսի գլխավորությամբ
Մոլդովայի Հանրապետության դատախազության պատվիրակություն՝ Մոլդովայի գլխավոր դատախազ Գուրին Կորնելիուի գլխավորությամբ
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազության պատվիրակություն՝ ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալ Չեն Լյանֆուի գլխավորությամբ
Բելառուսի Հանրապետության դատախազության պատվիրակություն` Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Արխիպովի գլխավորությամբ
Գլխավոր դատախազների խորհրդատվական խորհուրդ` գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևի գլխավորությամբ
Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակություն՝ գլխավոր քարտուղար Դերկ Կուիպերսի գլխավորությամբ: