Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից Հայաստան նավթի և նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ։

Ըստ APA-ի՝ Ադրբեջանի նախագահն այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նաև նշել է, որ Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները նույնպես լայն մասշտաբների են հասել։

«Մենք պատմական ժամանակահատված ենք ապրում։ Ադրբեջանը Հայաստանին խաղաղություն է առաջարկել և ստացել դրական պատասխան։ Մենք բարձր ենք գնահատում այս ուղղությամբ Գերմանիայի կառավարության դերը»,- ասել է Ալիևը։

Հայաստանն Ադրբեջանից սկսել է նավթամթերք ներմուծել 2025 թվականի դեկտեմբերից։ Ադրբեջանական կողմի հաղորդած տվյալներով՝ այս ընթացքում Ադրբեջանից Հայաստան է ներմուծվել ավելի քան 14 հազար տոննա դիզելային վառելիք և մոտ 5000 տոննա AI-92 և AI-95 բենզին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031