«Զանգեզուրի միջանցքը» կկրճատի հեռավորությունն ու ծախսերը դեպի Եվրոպա բեռնափոխադրումների ժամանակ. ադրբեջանցի պաշտոնյա
«Զանգեզուրի միջանցքի» գործարկումից հետո Ադրբեջանից Եվրոպա բեռնափոխադրումների հեռավորությունը, լոգիստիկ ծախսերը և սահմանային անցումների քանակը կկրճատվեն։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի միջազգային ճանապարհային փոխադրողների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Քանան Գուրբանովը, հաղորոդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա նշել է, որ միջանցքի գործարկումից հետո հիմնական առաջնահերթությունը կլինի սահմանային ընթացակարգերի առավելագույն պարզեցումը և թվայնացումը երթուղու երկայնքով, ինչպես նաև այլ տրանսպորտային երթուղիներում օգտագործվող նորարարական լուծումների ինտեգրումը։
Ներկայումս սպասվում է գործընթացի ավարտը, որից հետո բեռնափոխադրումների ոլորտում զգալի դրական փոփոխություններ կլինեն։

