Արդեն 5 օր է, ինչ զինծառայողի գտնվելու վայրն անհայտ է
Ռազմական ոստիկանությունը շարունակում է փնտրել ՀՀ ՊՆ Լուսակերտի N զորամասի ժամկետային զինծառայող Տարոն Հայրունուն, ով հունիսի 26-ին զորամասից դուրս է եկել և անհետացել:
Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասե է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զինծառայողը որոնվում է որպես ծառայության վայրը լքած զինծառայող, նրա նկատմամբ հետախուզում դեռ չի հայտարարվել։
Հարցին, թե Պաշտպանության նախարարությունն արդյոք տեղեկություն ունի՝ զինծառայողը որևէ կապ հաստատել է հարազատների կամ բարեկամների հետ, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ իրենք նման տեղեկություն չունեն:
Նշենք, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածով (Դասալքություն)։