Բաժիններ՝

Պատմության ամենաանվտանգ և դիտարժան Մունդիալը․ Թրամփն ամփոփել է ԱԱ-2026-ը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ամփոփել է 2026 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության արդյունքները և առանձնահատուկ գովեստի խոսքեր ուղղել կազմակերպիչներին ու ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին։

Հիշեցնենք, որ Մունդիալ-2026-ն անցկացվեց ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում՝ հունիսի 11-ից հուլիսի 19-ը։ Մրցաշարի հաղթող դարձավ Իսպանիայի ազգային հավաքականը, որը Իսթ-Ռաթերֆորդի (ԱՄՆ) «Մեթլայֆ» մարզադաշտում կայացած եզրափակչում լրացուցիչ ժամանակում 1:0 հաշվով պարտության մատնեց Արգենտինային։

«Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը գրանցեց վեհաշուք հաջողություն։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներգրավվածներին, բայց հատկապես՝ մեր հիանալի իրավապահ մարմինների աշխատակիցներին։ Այն հարգանքը, որ բոլորը տածում են նրանց նկատմամբ, ինչպես նաև նրանց սերը մեր երկրի հանդեպ, այս մեծ առաջնությունը դարձրեցին պատմության մեջ անառարկելիորեն ամենաանվտանգն ու ամենադիտարժանը», — գրել է Թրամփը սոցցանցերում։

ԱՄՆ նախագահը նաև իր երախտագիտությունն է հայտնել մրցաշարի գլխավոր պատասխանատուներին.

«Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և, մասնավորապես, ԱՄՆ կառավարությունում աշխատող երիտասարդ ու եռանդուն Էնդրյու Ջուլիանիին (խմբ․՝ Սպիտակ տան՝ ԱԱ-2026-ի աշխատանքային խմբի ղեկավար), ինչպես նաև ՖԻՖԱ-ի ֆանտաստիկ նախագահ Ջանի Ինֆանտինոյին՝ գերազանց կատարած աշխատանքի համար։ Քչերը երբևէ կկարողանային հասնել նրան, ինչ արեց նա՝ բարձրացնելով աշխարհի առաջնությունն այնպիսի մակարդակի վրա, որը ոչ ոք հնարավոր չէր համարում։ Շնորհավորում եմ բոլորին»։

ArmSport

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031