Քանդակագործը՝ իշխանությունների վանդակում․ Ծառուկյանի պաշտպանները դեռ կանդրադառնան Վիգեն Ավետիսի հայտարարություններին

«Շատ բան եմ սովորել «Կրթվելը նորաձև է»-ից, իմ խոսքն էլ տպավորիչ է եղել վարչապետի համար»,- քանդակագործ Վիգեն Ավետիսյանն (Ավետիս) այս մասին հայտնել էր նախորդ տարի հունիսին, երբ լսել էր «Իրական Հայաստանի» մասին Փաշինյանի ելույթը, Աննա Հակոբյանի՝ «Մնացել ենք 5-րդ դարում» արձանագրումը։

Վիգեն Ավետիսը լիուլի օգտվել է նախկին իշխանությունների ստեղծած հնարավորություններից․ 2011 թվականին, նա, օրինակ, չէր լսում «իրական Հայաստանի» մասին ճառեր, այլ տեսնում էր իրական հայկական պետությունների ու Սփյուռքի միասնությունը, Արցախում մասնակցում էր Շուշիի «Հակոբ Գյուրջյան» քանդակագործության միջազգային սիմպոզիումին, ավելին՝ իր հետ էր բերում նաև իտալացի քանդակագործների։

Նշենք՝ սիմպոզիումն անցկացվում էր  ՀՀ մշակույթի նախարարության, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության, Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի ու Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ և «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ:

Վիգեն Ավետիսը նախկին իշխանությունների ժամանակ, որոնց մասին այսօր խոսելիս խորշում է, նաև մուսայաշատ էր․ նրա քանդակները տեղադրվում էին նաև մայրաքաղաք Երևանում։ Ի դեպ, նա նաև քանդակում էր Հայոց ցեղասպանության թեմատիկայով, քանի որ նախկին իշխանությունը Հայոց  ցեղասպանության հարցը չէր մղում հետին պլան։

Կարդացեք նաև

Իսկ այսօր Վիգեն Ավետիսը լծվել է գործող իշխանության բոլոր քայլերն ամեն գնով արդարացնելու գործին ու այդ «վեհ գործի համար» նույնիսկ սկսել է ինչ-որ պատմությունների հղում տալ։

Վերջին դրվագը եղել է օրերս։

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»,- խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Փաշինյանի ընտանեկան թերթի՝ «ՀԺ»-ի տաղավարում ասել է Վիգեն Ավետիսը:

Հարցին՝ պատճառը ո՞րն էր, նշել է. «Չեմ հիշում, բայց գիտեմ, որ տենց պատմություն է եղել»։

Քանդակագործը չի նշել, թե որ քանդակագործի մասին է խոսքը, բայց իր պարտքն է համարել Փաշինյանի կողմից քաղաքական հետապնդումների ենթարկվող Գագիկ Ծառուկյանի ուղղությամբ կեղտ շպրտել…

Ի դեպ, ինչ-որ առիթով նույն Վիգեն Ավետիսը պատմել էր, թե ինքը 7-8 տարեկանից սուտ չի խոսում. «Մարդը պետք է ապրի այնպես, որ սուտ խոսելու կարիք չլինի, այլ ոչ թե շարունակ մտածի` ինչպես անել, որ սուտը ջրի երես չբարձրանա»,- հավելել էր նա։

Ինչ խոսք, առաջիկայում թերևս առիթ կընձեռվի, որ Վիգեն Ավետիսը հնարավորություն ունենա ապացուցել առյուծների ու քանդակագործի պատմությունը, քանի որ 168am-ը տեղեկացավ՝ հարցով առաջիկայում զբաղվելու է Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը։

«Այժմ մեր պաշտպանյալին ուղղված զրպարտություններն այնքան շատ են, անտեղի ու չփաստարկված, չստուգված, մարդկանց ենթադրությունների ու երևակայության վրա հիմնված արտահայտությունները, որ մենք արդեն հերթ ենք դրել, որպեսզի հնարավորություն ունենանք հերթով անդրադառնալ այդ ամեն ինչին։ Սա, բնականաբար, հերթական անհիմն զրպարտությունն է, որն ուղղված է հանրության մոտ որոշակի տրամադրություններ ձևավորելուն։ Մենք պաշտպանական թիմով կխորհրդակցենք ու այդ մասով հայտարարությամբ, իրավական պրոցեսներով հանդես կգանք»,- մեզ հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Էմին Խաչատրյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031