Սամվել Բալասանյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը (լուսանկարներ)
![](https://168.am/wp-content/uploads/2013/07/mvORQwNutUSUS8CF86Nb_tn.jpg)
Գյումրու ԲՀԿ-ական քաղաքապետ Սամվել Բալասանյանը աշխատանքի է գնում Range Rover մակնիշի 060 ՕՕ 01 համարանիշի ավտոմեքենայով, որի դիմապակուց բացակայում են ԱՊՊԱ և տեխզնման կտրոնները: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը և հիշեցնում, որ Սամվել Բալասանյանը ավելի քան 10 տարի եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր, և ինքն էլ է մասնակցություն ունեցել Վարչական իրավախախտումների մասին օրենքի ընդունմանը:
Ստացվում է, որ Սամվել Բալասանյանը խախտում է իր իսկ ընդունած օրենքը: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ով երեկ նկարել է Սամվել Բալասնյանի ավտոմեքենան, հայտնում է, որ Գյումրու քաղաքապետը մինչ օրս երթևեկում է ՀՀ ԱԺ աշխատակազմին պատկանող համարանիշներով:
Մանրամասները՝ այստեղ: