«Ծաղիկների այրման երկրորդ «պարտիան» եմ հավաքում… Ես ժամկետը տվել եմ.  մինչև փետրվար Փաշինյանը չի ձգելու». Արտակ Թովմասյան

Եվրոպական միության երկրներ Հայաստանից կատարվող արտահանումների, մասնավորապես՝ ծաղիկների առումով իշխանությունների արած հայտարարություններն ու իրականությունը բոլորովին այլ են:

Ըստ իշխանությունների հայտարարությունների, արտահանման հետ կապված խնդիրները չկան, իսկ իրականությունն այն է, որ բազմաթիվ ծաղկագործներ ծաղիկները ջերմոցից հանում են դուրս, չորացնում ու այրում են, այդպես էլ չիմանալով՝ այդ ինչ կամ ում մշակած ծաղիկներն են արտահանվում եվրոպական շուկա։

Զվարթնոցից ծաղկագործ Արտակ Թովմասյանը, ինչպես ամիսներ առաջ, այնպես էլ հիմա իր աճեցրած ծաղիկները չի կարողանում արտահանել կամ ներքին շուկայում իրացնել։

«Փոքր խմբաքանակ են արտահանել, այն էլ՝ փորձի համար, և սա վերաբերում է միայն վարդին, այլ տեսակի ծաղիկներ առհասարակ չեն տարել։

Կարդացեք նաև

ՍԱՏՄ-ից էլ մեր ջերմոցներ չեն եկել ստուգումներ անելու, բայց մենք սպասում ենք։

Գևորգ Պապոյանը խոսում է Հայաստանից ձկնամթերքի արտահանման մասին, Արմենի զրույցը տեսեք, թե այդ ոլորտի հետ կապված ինչ խնդիրների են բախվում, կտեսնեք, որ ամբողջը սուտ է ասում Պապոյանը, հավանաբար իր շեֆին հաճոյանալու համար է անում։ Ուզում է այնպես անի, որ շեֆը հանգիստ լինի, թե իբր Հայաստանից արտահանում կա, բայց իրականում չկա։

Դե, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ մտածում է, որ ծաղիկն արտահանվում է ու իրենից դժգոհող չկա, ինչո՞ւ պետք է անհանգիստ լինի։ Հակառակ դեպքում կարող է հանկարծ մտահոգվել, որ մարդկանց համբերության բաժակը կարող է լցվել և որոշ ժամանակ հետո ջերմոցատերերը համախմբվեն»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արտակ Թովմասյանը։

Նա հայտնեց, որ իր ջերմոցում աճեցրած ծաղիկների մեկ տոկոսն է այս ընթացքում ներքին շուկայում վաճառվել, իսկ մնացածն այս պահին էլ ջերմոցի հարակից հատվածում լցրած է, սպասում է չորանա, որպեսզի այրի։

«Ո՛չ կարողանում ենք արտահանել, ո՛չ վաճառել այստեղ, արդյունքում՝ հիմա ծաղիկների այրման նոր «պարտիա» ենք պատրաստում։ Ավելին ասեմ՝ հիմա ավելի ծանր կացության մեջ են հայտնվել այն մարդիկ, ովքեր Եվրոպայից ներկրել են Լիզիանտուս ծաղիկը, այդ մարդիկ չեն կարողանում ո՛չ վաճառել, ո՛չ էլ արտահանել, այս 15 օրվա ընթացքում ամբողջն արդեն թափելու են։

Այս ընթացքում բոլորս էլ մեծ վնաս ենք կրել, մի 40 միլիոն դրամի վնաս եմ կրել  այս պահի դրությամբ»,- շեշտեց ծաղկագործը։

Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը շաբաթներ առաջ ՌԴ էր այցելել, հնարավո՞ր է՝ այդ այցին որոշակի փոփոխություններ հետևեն, մեր զրուցակիցը պատասխանեց՝ եթե այդ այցից հետո փոփոխություններ լիներ, ապա կլիներ, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի այցից 2 օր անց արդեն ծաղիկ կարտահանվեր ռուսական շուկա։

«Իմ ենթադրությունն է, որ ՌԴ-ում ասել են՝ մեզ հետ լավ կլինես՝ ծաղիկներ կընդունենք, եթե չէ՝ գնա եվրոպաներդ, ինչքան ուզում ես ծաղիկ ծախի։

Դուք եթե հանդիպում եք Նիկոլ Փաշինյանին կամ Պապոյանին, որին ես Կոզբադին եմ անվանում, հարցրեք, թե ինչո՞ւ մեզ հետ չի հանդիպում, ասեք, որ իրենք ինչ ասում են, ջերմոցատերերը հերքում են, ասում են՝ ստում են։

Թվեր են ներկայացնում, թե սուբսիդիան բաժանվել է, վարկեր են սառեցվել և այլն, սակայն որևէ բան չի արվել։ Իրենց յուրաքանչյուր նման հայտարարությունից հետո 40 հոգու զանգում եմ, հարցնում եմ՝ օգտվե՞լ եք Կառավարության այդ ծրագրերից, մեկը չկա, որ ասի՝ հա, օգտվել եմ։ Միայն սառեցրել են սուբսիդավորված վարկերի մայր գումարը»,- շեշտեց մեր զրուցակիցը։

Նա փոխանցեց, որ վերջին շրջանում շատ ջերմոցատերեր զանգահարում են իրեն, ասում են՝ ինչ-որ բողոքի ակցիաներ կազմակերպենք, սակայն նրանց բոլորին պատասխանում է, որ կարող են կազմակերպել, ինքը կմիանա, քանի որ ժամանակին, երբ ասում էր՝ ոտքի կանգնենք, բոլորն ասում էին՝ սպասենք, լավ կլինի։

«Ասում էի՝ մի բան անենք, ասում էին՝ հես ա բացվելու է, իմ ապրանքը փչացել է արդեն, եթե ուզում են հավաքվեն, թող կազմակերպեն, ես կմիանամ։

Ասում են՝ ամեն ժողովուրդն արժանի է իր ղեկավարին, ինչ ձևի ղեկավար է, այնպես էլ ժողովուրդն է։ Հիմա, եթե Նիկոլ Փաշինյանը մատը քիթը մտցրած ուղիղ եթերում խոսի, իր ընտրողները կասեն՝ ճիշտ է։ Դե, եթե ուզում են ինքը ղեկավարի, այս ամսվա գետնից ու ծառից պոկելու սեզոնը որ ավարտվի, կտեսնենք՝ ինչպես են անելու, այդ ժամանակ այդ որոշումների արդյունքն իրենց կաշվի վրա կզգան։ Եթե մինչև փետրվար Նիկոլ Փաշինյանը մնաց իր աթոռին, ուրեմն՝ ինքը շատ լավ վարչապետ է, մենք ենք հիմար-հիմար բաներ խոսում։ Ես ժամկետը տվել եմ մինչև փետրվար, որ չի ձգելու»,- ընդգծեց Արտակ Թովմասյանը։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ից հետո Ռուսաստանը սահմանափակել է ծաղիկների ներմուծումը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031