Բաժիններ՝

Պակիստանը կրկին կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերսկսել բանակցությունները

Պակիստանը հուլիսի 16-ին հայտարարել է, որ կհորդորի Միացյալ Նահանգներին և Իրանին դադարեցնել բռնությունը և վերսկսել բանակցությունները՝ անցած ամիս իր միջնորդությամբ ձեռք բերված փոխըմբռնման հուշագրի շրջանակում։ Ինչպես հաղորդում է France24-ը, թեմայի մասին Իսլամաբադում լրագրողների հետ զրույցում խոսել է Պակիստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թահիր Անդրաբին։

«Թեև փոխըմբռնման հուշագրի իրականացումը բախվում է մարտահրավերների, Պակիստանը կշարունակի խրախուսել բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը և վերսկսել տեխնիկական մակարդակի բանակցությունները՝ համաձայն հուշագրի»,- ասել է Անդրաբին։

Վերջին օրերին ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցնում՝ շեղվելով ձեռք բերված համաձայնագրի շրջանակներից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031