Իրանը հայտարարել է, որ ամերիկյան հարվածներից շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել
Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ վերջին օրերին ամերիկյան հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 30 խաղաղ բնակիչ։ Այս մասին նա գրառում է արել X սոցիալական հարթակում։
«Ավելի քան 30 խաղաղ բնակիչ է զոհվել վերջին օրերին երկրի հարավի վրա իրականացված հարձակումների հետևանքով…. Կառավարությունն իր ամբողջ ուժով կկանգնի ժողովրդի կողքին…. Իրանի հարավն Իրանի հոգին է», – գրել է պաշտոնյան։
ԱՄՆ-ն և Իրանն արդեն չորս գիշեր է՝ ինտենսիվ հարվածներ են փոխանակում։ ԱՄՆ զինված ուժերը հայտարարել է, որ գիշերը Հորմուզի նեղուցի մոտակայքում և Իրանի ափամերձ հատվածներում հարվածներ է հասցրել տասնյակ ռազմական թիրախների։ Իրանն իր հերթին հայտնել է տարածաշրջանում տեղակայված ամերիկյան օբյեկտներին հարվածելու մասին։

