Բաժիններ՝

Ռուսաստանում նախագծվում է գերձայնային, բարձր ճշգրտության նոր զենք

Գերձայնային, բարձր ճշգրտության նոր զենքը Ռուսաստանում կարող է հայտնվել 2018-ից 2025թթ. ընկած ժամանակահատվածում։ Ինչպես գրում է Ռիա-Նովոստին, այս մասին շաբաթ օրը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը։

«Նման մշակումներ իրականացվում են նաև ԱՄՆ-ում։ Մեր կանխատեսումներով՝ ամերիկացիներն այդ զենքը կունենան 2018-2025թթ. ընկած հատվածում։ Իհարկե, հիմարություն կլիներ ասել, որ մենք քնած ենք։ Մեզ մոտ նույնպես աշխատանքներ են ընթանում և մոտավորապես նույն ժամկետներում կունենանք այդ զենքը», — ասել է Բորիսովը «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս