Բաժիններ՝

Ղրղզստանում վառելիքի արտահանման ամբողջական արգելք են սահմանել

Հուլիսի 13-ին Ղրղզստանի իշխանությունները հանրապետության սահմաններից դուրս վառելիքի արտահանման ամբողջական արգելք են սահմանել։ Համապատասխան տեղեկությունը բխում է կառավարության կայքում հրապարակված նախարարների կաբինետի որոշումից։

Որոշումն ընդունվել է նավթամթերքների պակասը կանխելու և ներքին շուկայում կայուն մատակարարումներ ապահովելու նպատակով։

Արգելքը տարածվում է նույնիսկ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների վրա։ Բացառություն է արվել միայն ավտոտրանսպորտի ստանդարտ վառելիքային բաքերում գտնվող վառելիքաքսուքային նյութերի համար։ Բացի այդ, իշխանությունները չեղարկել են ավտոտրանսպորտով վառելիքի ներմուծման արգելքը (որը գործում էր 2019 թվականից)։

Հունիսի 29-ին Ղրղզստանի կառավարության ղեկավար Ադիլբեկ Կասիմալիևը պահանջել է թույլ չտալ վառելիքի դեֆիցիտ ստեղծել երկրում՝ ընդգծելով, որ խոսքը պետության ողջ տնտեսության կայուն գործունեության համար առանցքային հարցի մասին է։

Հուլիսի 2-ին Ղրղզստանը խնդրել է վառելիքի կայուն մատակարարումներ ապահովել երկրում՝ դեֆիցիտի մտավախությունների պատճառով։ Հանրապետությունը դիմել է նաև Բելառուսին, Ղազախստանին, Ադրբեջանին, Ուզբեկստանին և Թուրքմենստանին։ Մերձավոր հարևաններին խնդրում են օգնել բենզինի մատակարարման հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031