Թուրքական ավիաընկերությունը՝ ամենաճշտապահների 5-յակում է

«Official Aviation Guide» OAG ավիացիոն վերլուծական ընկերությունը հրապարակել է 2026-ի հունիսին ամենապունկտուալ ավիաընկերությունների վերաբերյալ տվյալներ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Չվերթը համարվում է «ժամանակին», եթե այն ժամանում է նախատեսված ժամից ոչ ավելի, քան 15 րոպե անց: Չվերթների ուշացումն ու չեղարկումը բացասաբար է անդրադառնում գնահատման վրա:

Ցանկում ընդգրկվել է նաև թուրքական «Pegasus Airlines» ավիաընկերությունը։ 83.10% ճիշտ ժամանակին ժամանման ցուցանիշով «Pegasus Airlines»-ն աշխարհում զբաղեցրել է 5-րդ տեղը «Խոշոր ավիաընկերություններ» կատեգորիայում։ Չեղարկումների տոկոսը կազմել է 0.26։

«Pegasus Airlines»-ին նախորդում են Ավստրալիայի ազգային ավիաընկերությունը՝ Qantas-ը, Կոլումբիայի ազգային ավիաընկերությունը՝ Avianca-ն, Հնդկաստանի խոշորագույն ավիաընկերությունը՝ IndiGo-ն և սկանդինավյան «SAS» ավիաընկերությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031