Ադրբեջանն ու Թուրքիան իրար մեջ 3 խնդիր ունեն՝ Կիպրոս, Իսրայել և… Ալեքսանդր Իսկանդարյան
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն է:

Հաղորդման ընթացքում քննարկվել են Իսրայելի կողմից 1915 թվականի Հայոց ցեղասպանության ճանաչումը և դրան պաշտոնական Երևանի արձագանքը, Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերություններն ու դրանց հնարավոր ազդեցությունն Ադրբեջանի և տարածաշրջանի վրա, խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, ընդդիմության ներկայացուցիչների բերման ենթարկումներն ու կալանավորումները, երկրի առջև ծառացած քաղաքական և տնտեսական մարտահրավերները, ԵԱՏՄ-ի և Եվրոպական միության միջև ընտրության հեռանկարները, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցը Երևան, Նիկոլ Փաշինյանի բանակցությունները Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ Եկատերինբուրգում, ինչպես նաև Վովանի և Լեկսուսի պրանկի քաղաքական արձագանքը, որն առնչվում էր Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների հարցերին և Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի շուրջ ստեղծված իրավիճակին:

Հայկ Դերզյան

