Արտակ Բուդաղյանի հոսպիտալից դուրս գրումը ձգձգվում է
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի հետևանքով հրազենային վնասվածք ստացած N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանի հոսպիտալից դուրս գրումը ձգձգվում է: ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում դեռ նախորդ շաբաթ տեղեկացրել էր, որ գնդապետը շաբաթվա վերջին դուրս կգրվի հոսպիտալից:
Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանը կայքի հետ զրույցում վստահեցրել է, որ գնդապետ Արտակ Բուդաղյանի վիճակը բավարար է և որ առողջական լուրջ խնդիրներ չկան:
Հարցին թե, ի, վերջո, գնդապետը ե՞րբ դուրս կգրվի, Կենտրոնական կլինիկական հոսպիտալի պետ այսօր ևս դժվարացավ պատասխանել՝ նշելով, որ, ըստ ամենայնի, հաջորդ շաբաթ: