Հունաստանի վարչապետի կյանքը Թուրքիա՞ն է փրկել

Թուրքիայի ռազմածովային ուժերի պաշտոնաթող կոնտր-ծովակալ Ջիհաթ Յայջըն հայտարարել է, որ Հունաստանի ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը և նրա ընտանիքն իրենց կյանքի համար պարտական են Թուրքիային, մինչդեռ այսօր Աթենքն Անկարայի հանդեպ «ապերախտ» քաղաքականություն է վարվում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Յայջըն նշել է, որ 1967-ին Հունաստանում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ժամանակ ներկայիս վարչապետի հայրը՝ Կոնստանտինոս Միցոտակիսը, ընտանիքի և այդ ժամանակ դեռ 6 ամսական Կիրիակոսի հետ միասին բերվել են Թուրքիա՝ շնորհիվ թուրքական «Ազգային հետախուզական ծառայության» (MİT) հատուկ օպերացիայի։

«Հունական խունտայի ղեկավարությունը (հեղափոխականները – խմբ.) Կոնստանտինոս Միցոտակիսի նկատմամբ մահապատժի որոշում էր կայացրել։ Եթե Թուրքիան չբացեր իր դռները և չփրկեր նրանց, ամենայն հավանականությամբ ո՛չ Կոնստանտին Միցոտակիսը կկարողանար ողջ մնալ և ոչ էլ հաջորդող տարիներին Կիրիակոս Միցոտակիսը կկարողանար վարչապետ դառնալ»,- նշել է թուրք զինվորականը։

Նա հավելել է նաև, որ ավելի ուշ Միցոտակիսների ընտանիքին Թուրքիայից Փարիզ տեղափոխվելու հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել Թուրքիայի այն ժամանակվա արտգործնախարար Իհսան Սաբրի Չաղլայանգիլը։

Յայջըի պնդմամբ՝ Միցոտակիսների ընտանիքը Թուրքիայի Հանրապետության նկատմամբ «պատմական երախտագիտության պարտք» ունի և չպետք է ցուցաբերի անշնորհակալ պահվածք։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031