«Լուլա» ՍՊԸ-ի արտադրած «Չանախի» արտահանումը չի թույլատրվել՝ ԱՑԽՄ ցուցանիշի անհամապատասխանության պատճառով
Ս․թ․ հունիս ամսին «Լուլա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել է ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն՝ Հայաստանի Հանրապետությունից «Չանախ» պանիր արտահանելու համար: Ծառայության աշխատակից-տեսուչի կողմից արտահանվող խմբաքանակից կատարվել է նմուշառում, նմուշներն ուղարկվել են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզվել է և կրկնակի փորձաքննությամբ հաստատվել է, որ «Լուլա» ՍՊԸ-ի՝ 2013 թվականի հունիս ամսվա արտադրության «Չանախ» տեսակի պանրի մեջ ԱՑԽՄ ցուցանիշը չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1925-Ն որոշման պահանջներին: Համապատասխան խմբաքանակը ենթակա է օգտահանման ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ ջերմային վերամշակման եղանակով՝ այլ նպատակով (որպես հումք, անասնակեր և այլն) օգտագործելու համար։