«Ես չեմ կարող հիմա մահանալ. դեռ պետք է պատժամիջոցներ սահմանեմ Ռուսաստանի դեմ». Axios-ը պատմել է սենատոր Գրեմի կյանքի վերջին ժամերի մասին
Axios պորտալը մանրամասներ է հրապարակել ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեմի կյանքի վերջին ժամերի վերաբերյալ։ Ըստ հրապարակման՝ մահվանից առաջ սենատորը լի է եղել քաղաքական ծրագրերով և ակտիվ աշխատանքային տրամադրվածությամբ։
Շաբաթ երեկոյան սենատորը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Քննարկման առանցքային թեմաներն են եղել Գրեմի այցը Ուկրաինա, ինչպես նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը, որը նա մտադիր էր առաջ մղել Սենատում։
Հետագայում Գրեմի ինքնազգացողությունը վատացել է, սակայն նա որոշել է բժշկական օգնության դիմել միայն հաջորդ օրվա առավոտյան՝ NBC-ի եթերում ծրագրված ելույթից հետո։ Հենց այդ ընթացքում էլ նա կատակել է՝ նշելով, որ չի կարող մահանալ, քանի դեռ չի կատարել իր առջև դրված հիմնական նպատակները` պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, կարգավորել Իրանի հետ կապված հարցերը,
հասնել Իսրայելի և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորմանը։
Մի քանի ժամ անց սենատորը մահացել է։

