Բաժիններ՝

Էստոնիան ծրագրում է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքեր և հեռահար զենքեր գնել

Էստոնիայի պաշտպանության նախարարությունը մտադիր է Ուկրաինայից անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) և հեռահար խոցման միջոցներ գնել՝ Տալլինի և Կիևի միջև նախկինում ստորագրված անօդաչու համակարգերի վերաբերյալ պաշտպանական համագործակցության համաձայնագրի շրջանակներում: Այս մասին հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը Euractiv-ին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Պաշտպանության նախարարությունն արդեն որոշել է Ուկրաինայի հետ համագործակցության հիմնական ոլորտները: Դրանք ներառում են «հեռահար զենքեր, ԱԹՍ-ներ և մարտադաշտի կառավարման համակարգեր»:

Նախարարը նշել է, որ նոր համաձայնագիրը թույլ կտա ստեղծել համատեղ ձեռնարկություններ պաշտպանական արդյունաբերության ոլորտում և արտադրական գծեր բացել Էստոնիայում: Սակայն արտադրությունը սկսելու համար Կիևը պետք է արտահանման լիցենզիա տրամադրի երկրից դուրս զենքի արտադրության համար: «Շատ ընկերություններ արդեն արտադրում են Ուկրաինայում, բայց նրանք պետք է սկսեն արտադրությունը Էստոնիայում», – հավելել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031