Փողոցային պայքար անպայման լինելու է և վերջնական. Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ փողոցային պայքար անպայման լինելու է՝ մեկ անգամ և վերջնական:

Իսկ թե ինչը խանգարեց Արամ Վարդևանյանին, որ չկարողացավ ապահովել իրավիճակ, որ ինքը դառնա վարչապետ, ինչպես հայտարարել էր, Սամվել Կարապետյանը պատասխանեց.

«Վարդևանյանն իմ սպասելիքներից էլ շատ գազ տվեց, բայց այնտեղ «զապարոժեց» էր կանգնած, ոչ մի գազ չվերցրեց»:

Անդրադառնալով միասնական մարմին ձևավորելուն, նա հիշեցրեց հիմնական ուժերի հայտարարությունը, որից հետո կլինեն նաև այլ ուժերի հայտարարություններ, և հարմար պահի դա կձևավորվի:

Կարդացեք նաև

«Մանդատներ վերցնելով՝ իշխանության լեգիտիմությունը չենք ճանաչում: Իշխանությունն էլ չուզեց իր լեգիտիմությունը ճանաչել, ես արել էի կոնկրետ առաջարկություն՝ եթե իրոք հաղթել եք, գնանք ընտրվեք ճիշտ և օրինական ձևով, մենք էլ ձեր լեգիտիմությունը կճանաչենք: Բայց իրենք այլ ճանապարհ ընտրեցին: Իսկ մանդատներ վերցնելու ազդակն ընտրողներից նույնպես եղավ, բայց գլխավորն այն հաշվարկներն էր, որոնք ցույց տվեցին ամենաարագ ճանապարհը Փաշինյանին հեռացնելու համար»,- շեշտեց Կարապետյանը՝ ասելով, թե մանդատը վերցնելուն ուղղված քննադատություններն ուղղորդված են:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031