Ամեն մեկն իր կռիվը պետք է տա, անկախ նրանից` իր կողքին ուրիշ մարդիկ կան, թե ոչ. Արմինե Օհանյան

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանը գրում է․

«Մեր ողբերգությունը միայն ագահ ու անհայրենիք իշխանությունը չի, մեր ողբերգությունը պսևդոընդդիմությունն է` գառան մորթու տակ ծվարած որոշ գայլեր, պոռոտախոս ու բացարձակ իմպոտենտ մտավորականներ, վախկոտ չինովնիկներ, անհավատ հոգևորականներ, գրագետին ու ազնիվին խելք խրատող ապուշներ…

Մեծ ցավ եմ ապրում երբ տեսնում եմ, թե հանրային բուռն արձագանքների մեջ ինչքան հազվադեպ են խելացի ու առողջ մտքեր հնչում: Չեմ ուզում հասցեական ասել` էս 8 տարվա ինտենսիվ հանրային պառակտմանը չեմ ուզում իմ մի կոպեկն ավելացնել: Իմ թիրախը պետություն քանդող այս խմբակն է, դրանից դուրս, իհարկե, լիքը վատ, մերժելի, քննադատության արժանի բան կա, բայց չարժի դրա վրա շատ կենտրոնանալ` գլխավորը մոռանալով:

Միայն մի երկու նարատիվի եմ ուզում անդրադառնալ, որն, ըստ իս, ահավոր մեծ վնասներ հասցրեց մեր հասարակությանը, ջլատեց նրա ուժերը, իջեցրեց իմունիտետը, նվազեցրեց պայքարի կամքը և նպաստում է այս ազգակործանների գոյությանը:

Մեկը այն վատ հակաքարոզչությունն էր, որ վերջին տարիներին մղեցին փողոցային պայքարի դեմ ոմանք` գուցե անգամ չհասկանալով, թե ինչ վատ բան են անում և ինչպես են փակում հանրային ընդվզում գեներացնելու ցանկացած հնարավորություն: Այն է, որ թիրախավորեցին նախորդ հանրահավաքային շարժումները, դրանց նախաձեռնողներին, մեղադրեցին «ֆանարիկներով երթեր» անելու, մարդկանց հոգնեցնելու, հաջողության չհասնելու մեջ, կարծես այդ պայքարը մի քանի հոգու սեփականությունն էր ու հաջողությունն էլ նրանց կամքից էր կախված: Այդ քարոզչությամբ էլ կանխեցին ցանկացած հետագա փորձ` մարդկանց փողոց հանելու: Այնպես որ մի զարմացեք, որ հունիսի 7-ից հետո մարդիկ փողոց դուրս չեկան:

Երկրորդ նարատիվը, ես կասեի` տգեղ խոսույթը, որ ընդդիմադիր համարվող որոշ շրջանակներ դրեցին շրջանառության մեջ, ընդդիմադիր պատգամավորներին «բոքսի տանձիկ» անվանելն էր: Առհասարակ այդ հեգնանքի մեջ մի քիչ հիմարություն կա, մի քիչ ցինիզմ, մի պահ մտածեք` այդ տերմինն օգտագործողները ռեմբոնե՞ր են, շվարցենեգերնե՞ր են, թե՞ մայք թայսոններ: Պետական պատժիչ մեքենայի, ուժի, բռնության առաջ ցանկացած մարդ անպաշտպան է` ինչքան ուզում է ֆիզիկապես ուժեղ լինի, հարուստ ու գրագետ լինի, բարձր արժանապատվություն ունենա:

Այդ ծաղրի մեջ նաև թաքնված ակնածանք կա ԱԱԾ-ի, ՊՊԾ-ի, ոստիկանական կարդոնի, պետբյուջի ետևում թաքնված և ընդդիմության հանդեպ տեռոր իրականացնող Նիկոլի ու նրա ուժայինների հանդեպ: Իբր տեսեք էնքան հզոր է` ընդդիմության հախից գալիս է…Ի վերջո, ծեծվելը, նստելը, տուժելը պայքարի բաղադրիչներից է և դրանից ոչ պետք է խուսափել, ոչ վախենալ, ոչ էլ հնարավոր է խուսափել` հաշվի առնելով, թե ՔՊ-ական իշխանությունն ինչ ապօրինի մեթոդներով է գործում և ինչ եռանդով ու անամոթաբար է օգտագործում ուժային լծակները, որոնք 2018-ին մենք հիմարաբար հանձնել ենք նրանց և հիմա ոչ մի կերպ չենք կարողանում հետ ստանալ…

Նկարը հատուկ եմ ընտրել` մենակ մարդ` դրոշը ձեռքին…որովհետև կարծում եմ` ամեն մեկն իր կռիվը պետք է տա, անկախ նրանից իր կողքին ուրիշ մարդիկ կան, թե ոչ…ամեն մեկն իր ճշտի ու արդարի, իր սկզբունքի, իր հայրենիքի համար պիտի պայքարի…»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031