Բաժիններ՝

Թուրքիայի արևմուտքում անտառային հրդեհներ են. կրակը մոտեցել է բնակելի թաղամասերին

Թուրքիայի արևմուտքում և հյուսիսարևմտյան շրջանում հրդեհներ են մոլեգնում. Իզմիրի և Բուրսայի նահանգներում գյուղատնտեսական հողերը բռնկած հրդեհը քամու պատճառով արագ տարածվել է թփուտներով և անտառապատ տարածքներով գոտիների վրա։

Երկու նահանգներում էլ անտառային ծառայությունները միաժամանակյա պայքար են տանում օդից և ցամաքից՝ հրդեհը վերահսկողության տակ վերցնելու համար։

Տեղական իշխանությունների տվյալներով՝ ուժեղ քամու պատճառով կրակը արագ տարածվել է անտառածածկ տարածքում և մոտեցել բնակելի թաղամասերին։

Հրդեհի դեմ պայքարի աշխատանքներին 7 ինքնաթիռ, 8 ուղղաթիռ, 35 հրշեջ մեքենա, 4 բուլդոզեր և բազմաթիվ հրշեջ-փրկարարական հաշվարկներ են ներգրավվել։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են ինչպես օդից, այնպես էլ ցամաքից։

Բնակիչներին կոչ է արվում խստորեն հետևել արտակարգ ծառայությունների հրահանգներին և չմոտենալ այն տարածքներին, որտեղ պահպանվում է հրդեհի տարածման վտանգը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930