Վառելիքի ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը կարող է թույլատրել 2013-ից արգելված «Եվրո-2» բենզինի վաճառքը

Ռուսաստանի կառավարությունը կարող է մինչև 2027 թվականի հուլիսը թույլատրել բենզինի և դիզվառելիքի արտադրությունն ու շրջանառությունը՝ ավելի ցածր բնապահպանական չափանիշներով, ընդհուպ «Եվրո-2»-ով, գրում է «Կոմերսանտ»-ը՝ ծանոթանալով համապատասխան որոշման նախագծին։

Նախագծով կարող է թույլատրվել նաև այդ չափանիշներին համապատասխան վառելիքի ներմուծումը։ Դրա վրա չեն տարածվի Եվրասիական տնտեսական միության տեխնիկա

կան կանոնակարգերի պահանջները։

«Եվրո-2» վառելիքի վաճառքը Ռուսաստանում արգելված է 2013 թվականից։ Այն ավելի շատ ծծումբ է պարունակում և ավելի պարզ արտադրական գործընթաց է պահանջում, ինչը կարող է օգնել շուկա լրացուցիչ հարյուր հազարավոր տոննա վառելիք հանել։

Սակայն ոլորտի փորձագետները նշում են, որ այդ քայլը դժվար թե ամբողջությամբ լրացնի նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածներից կորցրած ծավալները։ Բացի այդ, «Եվրո-2»-ը կարող է վտանգավոր լինել ժամանակակից մեքենաների մի մասի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930