Թուրքիան Եվրոպայում 2-րդն է հիդրոէներգետիկ հզորությամբ

«Հիդրոէներգետիկայի միջազգային ասոցիացիայի» կազմած «Համաշխարհային հիդրոէներգետիկայի հեռանկար 2026» զեկույցի համաձայն՝ Թուրքիան հիդրոէլեկտրակայանների 32.294 ՄՎտ հզորությամբ Եվրոպայում զբաղեցնում է 2-րդ, իսկ աշխարհում՝ 9-րդ տեղը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցում նշվում է, որ Եվրոպայում Թուրքիան զիջում է միայն Նորվեգիային՝ առաջ անցնելով Ֆրանսիայից, Իսպանիայից և Իտալիայից։

Ըստ զեկույցի՝ հիդրոէներգետիկան շարունակում է մնալ վերականգնվող էլեկտրաէներգիայի ամենախոշոր աղբյուրն աշխարհում։

Այս համատեքստում Թուրքիայի ոլորտի մասնագետներն անհրաժեշտ են համարում հատկապես կուտակիչ պոմպային հիդրոէլեկտրակայանների ներդրումները՝ էներգետիկ անվտանգության ամրապնդման և վերականգնվող էներգիայի առավել արդյունավետ ինտեգրման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930