Որոշ երկրներ պատրաստ են վերադառնալ համագործակցությանը պատերազմի ավարտից հետո․ Ռոսատոմ
«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ մի քանի երկրներ պատրաստ են վերադառնալ համագործակցության «Ռոսատոմ»-ի հետ՝ Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ավարտից հետո։
Նրա խոսքով՝ նույնիսկ կան երկրներ և որոշ ղեկավարներ, որոնք փակ հանդիպումների ժամանակ (ոչ պաշտոնական խոսակցություններում) ասում են հետևյալը․
«Երբ ավարտեք Հատուկ ռազմական գործողությունը, մենք անմիջապես կմիանանք համագործակցությանը»։
Լիխաչովը նաև հարցին՝ արդյոք կան երկրներ, որոնք հրաժարվում են համագործակցել «Ռոսատոմ»-ի հետ Վաշինգտոնի ազդեցության պատճառով, պատասխանել է, որ նման ճնշումներ գոյություն ունեն, բայց փակ դռների հետևում վերաբերմունքը հաճախ այլ է։

