Հուլիսի 2-ին Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կգումարվի

Կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան։ Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ Սահմանադրության և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջներին համապատասխան, իսկ նիստը կանցկացվի նախաձեռնողի սահմանած օրակարգով։

«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն՝ Կառավարության նախաձեռնությամբ 2026 թվականի հուլիսի 2-ին՝ ժամը 11:00-ին, գումարել Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով»,- ասված է ԱԺ-ի տարածած հաղորդագրւթյունում։

Նշենք, որ օրակարգում ներառված է 43 հարց, այդ թվում՝ Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին հարցը։

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930