ԱՄՆ դեսպանությունը տոնել է ԱՄՆ անկախության 250-ամյա հոբելյանը

Ս․թ․ հունիսի 25-ին ԱՄՆ դեսպանությունն իր դռներն էր բացել հայ բարեկամների ու գործընկերների առաջ՝ տոնելու Միացյալ Նահանգների անկախության 250-ամյա հոբելյանը և շարունակելու «Անկախություն 250» խորագրի ներքո ընթացող տոնական միջոցառումների շարքը։ Այս տարի լրանում է ԱՄՆ անկախության հռչակագրի ընդունման 250 տարին, և այս տարվա տոնական միջոցառմամբ նշանավորվում է այդ պատմական պահը և ընդգծվում Հայաստանի ու Միացյալ Նահանգների միջև ամուր փոխգործակցությունը։

«Ազատություն 250» նախաձեռնությունների շրջանակում հյուրերն առիթ ունեցան ուսումնասիրել «Հիմնադիրների թանգարան» ցուցադրությունը, որը Սպիտակ տան կողմից պատրաստված նորարարական ինտերակտիվ ցուցադրություն է ԱՄՆ պատմության մասին՝ զուգորդված արհեստական բանականության տարրերով։

Հյուրերը նաև ճաշակեցին ամերիկյան և հայկական խոհանոցի ուտեստներ և վայելեցին Եվրոպայում ԱՄՆ օդուժի «Վինդզ էլոֆտ» փողային հնգյակի կենդանի կատարումները։ Գերմանիայի Ռամշտեյն օդային բազայի այս առաջնակարգ կամերային բենդը հանդես է եկել եվրոպական տարբեր երկրներում՝ նախագահների, դեսպանների բարձրաստիճան զինվորական առաջնորդների առաջ։

Ներկաներին իրենց խոսքն հղեցին ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադարձ կատարելով հայ-ամերիկյան ընդլայնվող փոխգործակցությանը և մեր երկու պետությունները միավորող ընդհանուր արժեքներին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930