Վանաձորի բանտում կալանավորը 50-ից ավելի երկաթյա դետալներ է կուլ տվել. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար

Հունիսի 25-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության Վանաձոր քրեակատարողական հիմնարկում: Այս մասին հաղորդում է shamshyan.com կայքը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել կալանավոր Վլադիսլավ Եդիգարովը, ով ի նշան բողոքի՝ մահճակալի համար որպես ցանց հանդիսացող երկաթից 50-ից ավելի դետալներ է կուլ տվել:

Հունիսի 26-ին նրան վիրահատել են և ստամոքսից դուրս են բերել ողջ երկաթները: ՔԿՀ-ից հայտնել են, որ կալանավորները հիմնականում բողոքում են բանտի պետ Արտյոմ Մխոյանի անմարդկային վերաբերմունքից:

Մանրամասները՝ այստեղ:

Տեսանյութեր

Լրահոս