Թուրքիան ու Մոնղոլիան մտադիր են առևտրի ծավալը հասցնել 500 մլն դոլարի

Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին հանդիպել է Մոնղոլիայի փոխվարչապետ Նիամթայշիր Նոմտոյբայարի և նրա գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը և առևտրի ծավալի ավելացմանն առնչվող հարցեր։

Չիֆթչին հայտնել է, որ մտադիր են Մոնղոլիայի հետ առևտրաշրջանառության ծավալաները հասցնել 500 մլն դոլարի։

Բացի տնտեսական հարցերից անդրադարձ է արվել Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող «Գյուլենական շարժման» (FETÖ) դեմ տարվող պայքարին։ Նշվել է, որ Թուրքիան Մոնղոլիայից սպասումներ ունի այդ կազմակերպության հետ կապված կառույցների գործունեությունը դադարեցբելու մասով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930