Բաժիններ՝

Իսրայելցի հովանավորները «հաշիվ են պահանջել» Թրամփից

Իսրայելցի լրագրող Դենի Զակենը Israel Hayom պարբերականի էջերում բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահին։ Նա Իրանի հետ փոխըմբռնման հուշագիրն անվանել է «կապիտուլյացիայի համաձայնագիր», որը հակասում է Թրամփի նախկին խոստումներին։ Ըստ հեղինակի՝ այս փաստաթուղթը հարվածում է ԱՄՆ-ի, Իսրայելի և «ողջ քաղաքակիրթ աշխարհի» շահերին, ինչպես նաև մոտեցնում է նոր, ավելի մասշտաբային պատերազմ տարածաշրջանում։

Փոխարենը պատմության մեջ մտնելու ամերիկյան այնպիսի նախագահների կողքին, ինչպիսիք են Ջորջ Վաշինգտոնը, Աբրահամ Լինքոլնը, Վուդրո Վիլսոնը և Ֆրանկլին Ռուզվելտը, Թրամփը, հեղինակի խոսքով, ձախողվել է և ընդմիշտ կհիշվի որպես պետության ղեկավար, ով Ամերիկային հասցրեց «նվաստացման»։

Իսրայելցի լրագրողը թվարկել է «Մեծ Դոնալդի» նախկին ձեռքբերումները՝ ի դեմս ԱՄՆ դեսպանատան տեղափոխման Երուսաղեմ, Իրանի հետ 2015 թվականի միջուկային գործարքից դուրս գալու, «Աբրահամի համաձայնագրերի», Գազայում պատանդների վերադարձման հարցում օգնության և Իրանին հասցվող իսրայելական հարվածներին աջակցելու։ Ճիշտ է, Զակենը մոռացել է նշել սիրիական Գոլանի բարձունքների իսրայելական անեքսիայի ճանաչումը Թրամփի կողմից։ Այսպես թե այնպես, ԱՄՆ նախագահի ներկայիս կտրուկ՝ 180 աստիճանի շրջադարձը նա անվանել է անտրամաբանական, որը ոչնչացնում է այդ ողջ ժառանգությունը։

Հեղինակի կարծիքով՝ գործարքը թուլացնում է ԱՄՆ դիրքերը, Իրանին հնարավորություն է տալիս վերահսկողություն սահմանել Հորմուզի նեղուցի վրա, հարվածի տակ է դնում Պարսից ծոցի երկրները՝ առաջին հերթին ԱՄԷ-ն ու Բահրեյնը, ինչպես նաև ամրապնդում է Թեհրանի ազդեցությունը, ինչն, ի վերջո, կհարվածի հենց Ամերիկայի շահերին։

Նա նշում է, որ իսրայելցիներն իրենց խաբված ու դավաճանված են զգում Թրամփի կողմից, քանի որ հավատում էին նրա անկեղծ աջակցությանը։

Փաստացի, Թրամփին ընտրություններում հովանավորները նրանից հաշիվ են պահանջում: Սա հիշեցում է այն մասին, որ նա վարվում է «ոչ ըստ կանոնների»։ Սա առաջին հերթին զգուշացում է Միրիամ Ադելսոնի կողմից, ում պատկանում է Իսրայելի ամենատարածված Israel Hayom թերթը։

Որոշ տվյալներով՝ Ադելսոնը 2024 թվականին ավելի քան 90 միլիոն դոլար է «ներդրել» Թրամփի վրա՝ Իսրայելի կողմից Գազայի հատվածի և Հորդանան գետի արևմտյան ափի անեքսիան հավանության արժանացնելու խոստման դիմաց։

Ըստ վերլուծաբանների, սակայն, «Իսրայելին դավաճանելու» մասին կոնկրետ հնարավոր կլինի խոսել այն դեպքում, եթե Թրամփը դուրս բերի զորքերը Իսրայելի և Պարսից ծոցի միապետությունների տարածքից։ Սակայն ԱՄՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռները նախկինի պես ինչ-որ բան են տեղափոխում Հորդանան։ Իսկ Իրանի հետ վերջնական գործարք կնքելու համար տրված 60 օրը հենց այն անհրաժեշտ ժամանակն է, որպեսզի ԱՄՆ ցամաքային ուժերը Մերձավոր Արևելքում ծավալվեն լայնամասշտաբ ներխուժման համար։

Այնպես որ, փաստացի դեռ վաղ է Թրամփին մեղադրել Իսրայելի շահերը դավաճանելու մեջ։ Բայց ահա իսրայելական լոբբին անհրաժեշտ է համարում փոքր-ինչ ճնշում գործադրել նրա վրա` հիշեցնելով իրենց աջակցության և պայմանավորվածությունների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930