Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը 79,96 դոլար

Ուրբաթ նավթի գինը փոքր-ինչ բարձրացել է, սակայն շուկան շաբաթն ավարտում է կտրուկ անկմամբ՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ֆոնին։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսների գինը կազմում է 79,96 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,11 դոլարով (0,14 տոկոս) բարձր է նախորդ աճուրդների փակման ցուցանիշից։ Հինգշաբթի այդ պայմանագրերը թանկացել էին 0,3 դոլարով (0,38 տոկոս)՝ հասնելով 79,85 դոլարի մեկ բարելի դիմաց։

Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինն աճել է 0,37 դոլարով (0,45 տոկոս)՝ մինչև 76,97 դոլար մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով՝ դրանց արժեքը նվազել էր 0,19 դոլարով (0,25 տոկոս)՝ մինչև 76,6 դոլար մեկ բարելի դիմաց։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930