Ապրիլին ՌԴ–ի կողմից ԱՄՆ պետական պարտատոմսերում արված ներդրումները հասել են 26 մլն դոլարի
Ռուսաստանին պատկանող ԱՄՆ պետական պարտատոմսերի պորտֆելը ապրիլի ընթացքում ավելացել է մինչև 26 մլն դոլար՝ նախորդ ամսվա 25 մլն դոլարից։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներին։
Գերատեսչության կողմից ապրիլ ամսվա հրապարակված վիճակագրության համաձայն՝ ռուսական պորտֆելն այժմ բաղկացած է 24 մլն դոլարի երկարաժամկետ և 2 մլն դոլարի կարճաժամկետ արժեթղթերից։
Մարտի վերջի դրությամբ ներդրումների ծավալը կազմել է համապատասխանաբար 22 մլն դոլար և 3 մլն դոլար։
ԱՄՆ պարտքի երեք խոշորագույն պարտատերերը մնացել են իրենց դիրքերում, ինչ և անցյալ ամիս։ Ցանկում առաջինը շարունակում է մնալ Ճապոնիան, նրա ներդրումները մեկ ամսում 1,19 տրլն դոլարից աճել են մինչև 1,2 տրլն դոլար։
Երկրորդ տեղում է Մեծ Բրիտանիան, որի ներդրումները մարտի 926,9 մլրդ դոլարից աճել են մինչև 937,5 մլրդ դոլար։
Երրորդ տեղում է Չինաստանը, որը կրճատել է պարտատոմսերի ծավալը իր հաշվեկշռում նախորդ ամսվա 652,3 մլրդ դոլարից մինչև 651,1 մլրդ դոլար։

