Հարցումներ ենք արել 5 ամիս, Փաշինյանի առավելագույն թիվը 40% է եղել. նոնսենս է այս թիվը. Կարապետյան
«Ուժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանը պատասխանելով հարցին, որ երբ դեռ քվեաթերթիկների 20 տոկոսն էր հաշվարկ արվել, իշխանությունը հայտարարեց՝ հաղթում է, իսկ ու՞ր էր ընդդիմությունը, նշեց.
«Մենք մեր տվյալներն ունեինք, ստանում էինք տվյալները մեր վստահված անձանցից, իրենք երբ կանգնեցրին ընտրական պրոցեսը, ինքը հայտարարություն արեց, մեզ մոտ հաշվարկված էր մոտ 10 տոկոսը: Դուք երևի հիշում եք, որ գիշերը ես հայտարարություն արեցի, 200.000 ձայն ստուգելուց հետո ինքն ուներ 58 տոկոս՝ պլյուս-մինուս, 700.000 ձայնի դեպքում ինքը հասավ 50 տոկոսի:
Եվ այնպիսի տեմպերով էին իրենք փլվում, որ մենք իրոք վստահություն ունեինք՝ մինչև վերջ հաշվարկի դեպքում մեր բոլոր հաշվարկներով, իրենք փլվելու են մինչև 40 տոկոս, քանի որ այդ ժամանակ մնացել էր չհաշվարկված Երևանի մոտ 350.000 ձայնը, Վանաձորի 50 տոկոսը, Աբովյանի 50 տոկոսը, Գյումրիի 37 տոկոսը, այսինքն՝ մեծ քաղաքները: 5 ամիս մենք արել ենք հարցումներ, որ Փաշինյանի առավելագույն թիվը 40 տոկոս է եղել, և ընտրության ընթացքը հենց այդպես էլ գնում էր»:
Մանրամասները՝ տեսանյութում

