Թուրքիայի 500 ամենախոշոր արդյունաբերական հիմնարկները

Ստամբուլի արդյունաբերական պալատը (İSO) հրապարակել է «Թուրքիայի 500 խոշորագույն արդյունաբերական ձեռնարկությունները 2025 թվականին» ամենամյա հետազոտության արդյունքները։ Ըստ այդմ՝ երկրի խոշորագույն արդյունաբերական ընկերութունը կրկին ճանաչվել է նավթավերամշակող «TÜPRAŞ»-ը՝ 15.08 մլրդ դոլարի ( 698․8 մլրդ լիրա) հասույթով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Վարկանիշային աղյուսակի առաջին 3 հորիզոնականում նախորդ տարվա համեմատ փոփոխություն չի գրանցվել. 2-րդ տեղում է հայտնվել «Ford Otomotiv»-ը (11․61 մլրդ դոլար / 538․2 մլրդ լիրա/), իսկ 2-րդ տեղում՝ «Star Rafineri» ընկերությունը (7․07 մլրդ դոլար / 327․8 մլրդ լիրա)։

Հետազոտության տվյալներով՝ Թուրքիայի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) առաջատար ձեռնարկություններում ևս մեծ զարգացումներ են գրանցվել և դրանք հայտնվել են նաև լավագույն տասնյակում: Օրինակ՝ «Թուրքիայի ավիատիեզերական «TUSAŞ» ընկերությունը, որը 11-րդն էր, բարելավել է իր դիրքերը՝ հասնելով 7-րդ հորիզոնականի (3․04 մլրդ դոլար / 140․9 մլրդ լիրա)։

Լավագույն 10-յակի մեջ է հայտնվել նաև թուրքական «ASELSAN» ռազմարդյունաբերական ընկերությունը, որն էլ վարկանիշային աղյուսակում նախորդիվ 17-րդ տեղի փոխարեն զբաղեցրել է 9-րդը (2․81 մլրդ դոլար / 130․2 մլրդ լիրա)։

«Այս արդյունքները հստակորեն ցույց են տալիս, որ վերջին տարիներին Թուրքիայի տնտեսության և արդյունաբերության մեջ զգալիորեն մեծացել է պաշտպանական ու ռազմական արդյունաբերության կշիռն ու ազդեցությունը»,- նշել են զեկույցի հեղինակները։

Լավագույն տասնյակը եզրափակել է գերմանական «Mercedes-Benz»-ի թուրքական ներկայացուցչությունը, որը 12-րդից հասել է 10-րդ հորիզոնական։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930