Դորտմունդի Բորուսիան պատրաստ է 25 մլն եվրո վճարել Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար
Չեմպիոնների լիգայի եզրափակչի մասնակից Դորտմունդի «Բորուսիան» պատրաստ է Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերի համար Դոնեցկի «Շախտյորին» վճարել 25 մլն եվրո:
Գերմանական Bild պարբերականի հաղորդմամբ՝ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ «Բորուսիան» մտադիր է 3 մեծ ձեռքբերում կատարել, որոնցից մեկը Հայաստանի հավաքականի և «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանն է:
Աղբյուրի տվյալներով՝ «Բորուսիայի» ներկայացուցիչներն արդեն բանակցում են «հանքափորների» հետ, սակայն նրանց կարող է խանգարել անգլիական «Լիվերպուլը», որը նույնպես ցանկանում է իր կազմում տեսնել հայ ֆուտբոլիստին: