Աֆղանստանի մեծ նահանջից հետո Իրանի հետ այս համաձայնությունն, ըստ էության, ԱՄՆ հաջորդ խոշոր պարտություն/հետնահանջն է. Էդուարդ Աբրահամյան
Անվտանգության վերլուծության ինստիտուտի ավագ գիտաշխատող, պատմաբան-միջազգայնագետ Էդուարդ Աբրահամյանը գրում է. «Աֆղանստանի մեծ նահանջից հետո Իրանի հետ պատերազմն ավարտելու բանակցված համաձայնությունն, ըստ էության, ԱՄՆ հերթական խոշոր հետնահանջ/պարտությունն է։
Այն ի ցույց դնում է ԱՄՆ ուժի սահմանները, ինչն էլ ավելի կոգևորի ու կմոտիվացնի կոնսոլիդացիայի մեջ գտնվող գլոբալ քաղաքակրթական հակաարևմուտքին։
Եթե ստորագրվի Ցյուրիխում շաբաթվա վերջ, սույն ԱՄՆ-Իրան հռչակագիրը, ցույց կտա նաև Իսրայելի Թրամփի ադմինիստրացիայի վրա ազդեցության սահմանափակ լինելը՝ հիմք դառնալով մերձավորարևելյան տարածաշրջանի ուժային ու դաշինքային կոնֆիգուրացիաների վերափոխմանը»։

