«Բա Մանյա Ղուկասյանը չգա՞, որ իմանանք՝ համակրե՞լ է իրան, թե՞ ոչ»

«Մենք հայտարարում ենք, որ չենք մասնակցի դատական նիստերին, քանի դեռ դատավորը շարունակելու է ապօրինությունները և կմասնակցենք միայն այն դեպքում, երբ որ դատավորը օրինական լուծումներ կտա, ծանուցագիր կուղարկի անձանց և չներկայանալու դեպքում բերման ենթարկելու որոշումներ կկայացնի…»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում Կարեն Եսայանի սպանության գործով դատական նիստի ավարտից հետո հայտարարեց ամբաստանյալ Հարություն Սարգսյանի շահերի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Նշենք, որ պաշտպանական կողմը այսօր դատարանին միջնորդություն էր ներկայացրել դատական նիստերը նախագահող դատավոր Մարտին Սարոյանի ինքնաբացարկի վերաբերյալ: Սակայն դատավորը մերժեց միջնորդությունը:

Պատճառն այն է, որ, ըստ ամբաստանյալի փաստաբանի, դատավոր Մ. Սարոյանը չի առաջնորդվում արդարադատության սկզբունքով եւ ծանուցագիր չի ուղարկում գործում ներգրավված առանցքային վկաներին՝ Վ. Ղուկասյանին ու իր դստերը:

«Այսօր պարզվեց, որ ինքը վկաներին ընդհանրապես ծանուցագիր չի ուղարկում: Այսինքն՝ մենք պատրաստվում ենք մասնակցել նիստերին այն դեպքում, եթե դատարանը օրինական լուծումներ տա խնդիրներին:

Նրանց ցուցմունքը դրված է Հարություն Սարգսյանի մեղադրանքի հիմքում, այսինքն՝ իրականում այդ ցուցմունքներում ոչինչ չի հիմնավորվում, սակայն նրանք մեղադրանքի հիմքում են դրված: Եթե շարունակելու են այդ ցուցմունքները մնալ մեղադրանքի հիմքում, ապա պարտադիր է, որ նրանք (Վ. Ղուկասյանն ու դուստրը) ներկայանան դատարան եւ պաշտպանական կողմը հնարավորություններ ունենա հարցեր տալու, այլապես անիմաստ կլինի դատական քննությունը, եթե դատարանը եկել հասել է այն վկաներին, որոնք ինչ-որ մի բանի մասին կարող են խոսել: Որովհետեւ ամբաստանյալը մեղադրվում է այն բանի համար, որ իբր թե սիրել է Մանյա Ղուկասյանին եւ այլն, համակրել է նրան: Բա Մանյա Ղուկասյանը չգա՞, որ իմանանք՝ համակրել է իրան, թե՞ ոչ, ինչ-որ առնչություն ունեցել է, թե՞ չի ունեցել:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս