ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը

Ադրբեջանի արտգործխնախարար Ջեյհուն Բայրամովը ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրեն Բեն Բլեքի հետ հանդիպմանը քննարկել է Բաքվի և Վաշինգտոնի միջև գործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև էներգետիկայի, տրանսպորտի և տարանցման, բարձր տեխնոլոգիաների և ներդրումների ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները, գրում է 1lurer.am-ը։

Տարածաշրջանային տրանսպորտային նախագծերի համատեքստում կողմերը քննարկել են TRIPP նախագծի իրականացումը, շեշտել 2025 թվականին կայացած Վաշինգտոնյան գագաթնաժողովի հատուկ պատմական նշանակությունը նոր ուղղություններով ամերիկա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման համար:

Ամերիկյան պատվիրակության հետ հանդիպել է նաև Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբարովը: Կողմերն ուսումնասիրել են երկու երկրների միջև ներդրումային նախագծերի իրականացման հնարավորությունները՝ համաձայն ռազմավարական գործընկերության մասին խարտիայի:

Քննարկվել են տնտեսական երկխոսության շրջանակներում նախաձեռնությունները, Ադրբեջանի ներդրումային առաջնահերթությունները և ԱՄՆ ֆինանսական հաստատությունների հետ համատեղ գործունեության հնարավորությունները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930