Ռուսաստանում բենզինային ճգնաժամը հասել է Մոսկվա, Պետերբուրգ և Կազան

Ռուսաստանում շարունակվում է վառելիքային մասշտաբային ճգնաժամը, որը հրահրվել է նավթավերամշակման գործարաններին (ՆՎԳ) անօդաչու թռչող սարքերի պարբերական հարվածներով և պահանջարկի սեզոնային աճով։

Բենզինի առավել սուր պակասուրդ և վաճառքի սահմանափակումներ արձանագրվում են բռնակցված Ղրիմում, երկրի հարավում, ինչպես նաև խափանումները հասնում են Մոսկվա և Սանկտ Պետերբուրգ։

Երկրի խոշորագույն քաղաքներում վառելիքի վաճառքի սահմանափակումներ են մտցվում։ Այժմ Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի և Կազանի ԱԳԼՋ-ներում (ավտոլցակայաններում) լիմիտ է սահմանվել՝ մեկ լիցքավորման ընթացքում մեկ անձին՝ 20-25 լիտրից ոչ ավելի բենզին։

Ղրիմում իրավիճակն ամենակրիտիկականն է։ Վառելիքի համար հսկայական հերթեր են, իսկ Սևաստոպոլում բենզինը սկսել են վաճառել QR կոդերով։

Խափանումներ են արձանագրվում Կրասնոդարի երկրամասում, իսկ այնպիսի օբյեկտների վրա հարձակումների պատճառով, ինչպիսին է Նիժնեկամսկի նավթավերամշակման գործարանը, լոկալ (տեղային) դեֆիցիտ է նկատվում կենտրոնական շրջաններում և Մերձվոլժյան տարածաշրջանում (Պովոլժիե)։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930