Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ․ ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում․ Շարիֆ
Մենք ավելի մոտ ենք խաղաղության համաձայնագրին, քան երբևէ, գրել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը՝ անդրադառնալով Իրան-ԱՄՆ համաձայնագրին։
«Հավանաբար, ավարտը սպասվում է առաջիկա 24 ժամվա ընթացքում, և Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության համաձայնագրի էլեկտրոնային ստորագրմանը, որին կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները հաջորդ շաբաթ»,-նշել է նա։

