Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է․ Տիգրան Աբրահամյան

Իշխանությունը ԲՀԿ-ի վերաբերյալ վաղուց որոշում ունի, սակայն գործընթացը ձգձգում է՝ լավ հասկանալով, որ խորացնում է ընդդիմադիր հատվածում առկա անորոշությունն ու հիասթափությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ի տարբերություն Նիկոլի, ով ավանդույթի ուժով մի բան է խոսում, բայց լրիվ հակառակն անում, հասարակության սպասումն ԱԺ մուտք գործած ուժերից շատ հստակ է՝ կատարել խոստումները և շարժվել հնչեցված հայտարարությունների տրամաբանության ներքո։

Ստեղծված բարդ իրավիճակում որոշ ուժեր լուծումներ են փնտրում, իսկ որոշները՝ մեղավորներ։

Կեղծ օրակարգեր ստեղծելը, պատասխանատվությունից փախչելն ու այլոց վրա մեղավորություն բարդելը մաքուր նիկոլական օրակարգ է, և մեծ ցանկության դեպքում էլ ընդդիմությունը այդ դաշտ մտնելու շանս չունի»,-գրել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930