Թուրքիայի տնտեսությունը գերազանցել է 1.6 տրիլիոն դոլարը
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլամզը Սամսունում մասնակցել է իշխող «Արդարություն ու Զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության Սամսունի նահանգային վարչության կողմից կազմակերպված 98-րդ նահանգային խորհրդատվական նիստին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Յըլմազն անդրադարձել է երկրի տնտեսությանն ու ռազմարդյունաբերությանը։
Թուրքիայի փոխնախագահն անդրադառնալով տնտեսական հարցերին՝ հայտնել է, որ 2025-ին Թուրքիայի տնտեսությունը գերազանցել է 1.6 տրիլիոն դոլարը։ Մեկ շնչի հաշվով եկամուտը կազմել է 3600 դոլար։
«Ներկայումս մենք աշխարհի 11-րդ խոշորագույն տնտեսությունն ենք գնողունակության համարժեքության առումով, իսկ դոլարային անվանական արժեքով մենք 16-րդ խոշորագույն տնտեսությունն ենք»- նշել է նա։
Խոսելով Թուրքիայի ռազմարդյունաբերության մասին՝ Ջևդեթը նշել է, որ Թուրքիան այդ ոլորտում աշխարհի 11-րդ խոշորագույն արտահանողն է։ 2025-ին ռազմարդյունաբերության արտահանումը գերազանցել է 10 մլրդ դոլարը՝ հասնելով մոտ 10.5 մլրդ դոլարի։

