ՌԴ-ն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու համար. Ռոսսելխոզնադզոր

Ռուսաստանն ավելացրել է այլ երկրներից ձկան ներմուծումը՝ Հայաստանից մատակարարումները փոխարինելու նպատակով: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ պատմել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը։

Ավելի վաղ Ռուսաստանը սահմանափակումներ էր մտցրել Հայաստանից կենդանի ձկան մատակարարումների վրա՝ բոլոր հայկական ընկերություններից, բացառությամբ երկուսի։

«Մենք հասկանում էինք, որ ստիպված ենք լինելու սահմանափակումներ մտցնել։ Դրա համար բացում էինք մատակարարումներն այլ երկրներից։ Օրինակ՝ իշխանի մատակարարումների մասով մենք վերակողմնորոշվեցինք դեպի Իրան և Թուրքիա»,- ասել է Դանկվերտը։

«Ընդհանուր առմամբ, որքան շատ մատակարարներ ունենք, այնքան մեզ հեշտ է աշխատել։ Չէ՞ որ, եթե մենք կախված ենք մեկից, ապա կարող է առաջանալ որևէ արտադրանքի պակաս։ Հիմա նման բան չկա, մենք մեծ ընտրություն ունենք»,- հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930